Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Նոր հայացք ջլերի վնասվածքներին

Նոր հայացք ջլերի վնասվածքներին

Հետազոտողները հահյտնաբերել են, որ  կապակցող հյուսվածքը՝ մկանը ոսկրին կապող ջիլը, վնասվելու կամ ծերացման դեպքում շուտով կբուժվի նոր մեթոդով:

 

Մանչեսթրի համալսարանի խումբը Գլազգոյի համալսարանի իրենց գործընկերների հետ հետազոտել են վնասվածքի կամ վիրահատության արդյունքում առաջացող «զոդումները», որոնք գոյանում են ներքին օրգաններում անցանկալի թելքավոր հյուսվածքից: Զոդվածատեղերը բերում են նրան, որ օրգանները կցվում են՝ օրգանիզմին բերելով նոր, տհաճ հիվանդագին վիճակների, և որոնք իրենց հերթին բերում են վիրահատության անհրաժեշտության:


Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահությունում «զոդավորումների» վերացումն ամեն տարի արժենում են մոտ 100մլն ֆուտ ստերլինգ:


PLoS ONE ամսագրում հրապարակված այս ուսումնասիրությունով հետազոտողները ցանկացել են հասկանալ, թե ինչպես են ձևավորվում ջլերի «զոդավորումները»: Այդ իսկ պատճառով առողջ ջլի մակերեսն ուսումնասիրելով, նրանք հայտնաբերել են, որ ջիլը պատված է էպիթելային բջիջների բարակ շերտով:


«Ջլերը մեր մկանները կապում են ոսկրերի հետ, և կարևոր դեր են խաղում շարժման մեջ»,- ասում է առաջատար հետազոտող պրոֆեսոր Կարլ Կադլերը Wellcome Trust կենտրոնից, ով ուսումնասիրում է բջջային մատրիքսները Մանչեսթրի համալսարանից :


«Ապահովելով մկանների նորմալ աշխատանքը՝ ջլերը պետք է ազատ շարժվեն, սակայն ջլերի զոդավորման պարագայում այլևս չեն կարող ազատ սահել ոսկրի վրայով, ինչը բերում է ցավի, կոշտության ու շարժման դժվարության: Մենք ենթադրեցինք, որ ջլի մակերեսին պետք են հատուկ բջիջներ, որոնք կանխում են առողջ մարդկանց մոտ զոդերի ձևավորումը, և հայտնաբերեցինք, որ ջլերն իրականում պատված են էպիթելային բջիջների  բարակ շերտով, որոնք սովորաբար գտնվում են մաշկի էպիդերմիսում»:


«Առողջ ջլերը զոդեր չեն առաջացնում, սակայն երբ ջլի «մաշկը» վնասված է, առաջանում է անցանկալի զոդավորումը և սկսում կառչել շրջապատող հյուսվածքներից »: Խումբը կարողացավ ցույց տալ, որ ջլերի մակերևույթում դեֆեկտային բջիջներով մկանները դժվարությամբ են շարժվում և առաջացնում են զոդավորում, անգամ եթե վնասված կամ վիրահատված չեն:


Մանչեսթրի համալսարանի ուսումնասիրության հեղինակ դոկտոր Սյուզան Թեյլորն ավելացնում է. «Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ հյուսվածքի մակերեսի ամբողջականությունը որոշիչ նշանակություն ունի զոդավորման կանխման համար: Բացի այդ, այս նոր շերտի հայտնագործումն ամբողջությամբ փոխում է մեր պատկերացումներն այն մասին, թե ջլերը ձևավորվում են սաղմնային զարգացման սկզբում  և աճում հասուն տարիքում: Հետագա հետազոտությունները պետք է ուղղված լինեն ջլերի էպիթելի պահպանման միջոցների փնտրմանը տարեց մարդկանց և մարզիկների մոտ»:

Սկզբնաղբյուր. sportmedicine.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ